Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2020 : 12-02

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում․ ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ


 Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1039 դեպք, որոնցից 211-ն` առողջացած, 14-ը` մահվան ելքով: Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 814 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 7631 թեստավորում:

 

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե'ք տանը,

սահմանափակե'ք շփումները,

հետևե'ք անձնական հիգիենային,

հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,

շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,

գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,

խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

ՀՀ Առողջապահության նախարարություն

Դիտվել է 3529անգամ
Վերջին լուրեր