27 / Նոյեմբեր / 2020 : 17-33

«Շնորհակալություն Ռուսաստանին» գրառմամբ Ստեփանակերտում վերաբացվել է առաջին դպրոցը․ Տեսանյութ

Պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը: Այս մասին հայտնում է OTR-ը՝ նշելով, որ չճանաչված հանրապետությունում ուսումնական հաստատությունները չեն աշխատել հակամարտության սրման պատճառով: Բացի դրանից՝ մարտերի ընթացքում շատ շենքեր վնասվել են:

 «Նոյեմբերի 10-ին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ռուս խաղաղապահները օգնում են վերականգնել վնասները: Առաջին ուսումնական հաստատությունը, որը բացեց իր դռները երեխաների համար, քաղաքային թիվ 2 դպրոցն էր: Աշակերտները մեկուկես ամիս չէին հաճախել դասերի»,- նշում է լրատվամիջոցը։

«Այսօր մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով, ոչ միայն դպրոցներ բացելու ուղղությամբ: Այսօր մենք նաև նպաստում ենք բոլոր կենսական նշանակության հաղորդակցությունների վերականգնմանը՝ դա լինի թե՛ գազատար, թե՛ էլեկտրաէներգիա և թե՛ հաղորդակցություն»,- ասել է Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ վերահսկողության կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժմուրինը:

Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները շարունակում են աշխատել ականազերծման ուղղությամբ: Երեք օրվա ընթացքում սակրավորները պայթուցիկներից մաքրել են ավելի քան երկու հա տեղանք և մոտ երեք կիլոմետր ճանապարհ: Չեզոքացվել է 144 ական և չպայթած զինամթերք:

Տեսանյութը այստեղ

Դիտվել է 9258անգամ
Վերջին լուրեր