27 / Նոյեմբեր / 2020 : 18-07

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամներին հայտնել է Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիական առաքելության հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ այս համատեքստում ՌԴ նախագահը խորհրդակցության մասնակիցներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին:

Դիտվել է 24349անգամ
Վերջին լուրեր