27 / Նոյեմբեր / 2020 : 21-49

Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դիակ և մասունք

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է Արցախում պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների և կամավորների վերջին տվյալները։

Ըստ նախարարի՝ երեկվա դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի կամ մասունք․ «Վերջնական թվի մեջ վստահ չենք, որովհետև պրոցեսն ընթացքում է և, դժբախտաբար, ես ուզում եմ նաև հիշեցնել՝ արցախյան առաջին պատերազմից մինչև հիմա հարյուրավոր անհետ կորածներ ունենք, որոնց մասին որևէ տեղեկատվություն չկա»,- ասել է նախարար Թորոսյանը։

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 320154անգամ
Վերջին լուրեր