28 / Նոյեմբեր / 2020 : 13-08

Երբևէ մտքովս չէր անցնում, որ պատերազմում եղբայր կորցրած Գերագույն գլխավոր հրամանատարի բարձր պաշտոնը զբաղեցրած արցախցին կարող էր այնքան անպատիվ խոնարհվել թշնամու առաջ. Սենոր Հասրաթյան

 

Այս ամեն կատարվածի համար ես չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա, ես զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա:

Առաջինին ճանաչում եմ այնքանով, որքանով նա հասցրեց իրեն դրսևորել երկրի վարչապետի պաշտոնում: Ասել է թե՝ չեմ ճանաչում... Իսկ ահա Արցախի նախագահի պարագայում ամեն ինչ այլ է, որովհետև երբևէ մտքովս չէր անցնում, որ պատերազմում եղբայր կորցրած, ազատագրական մարտերում ընկերություն վաստակած և, վերջապես՝ համաժողովրդական քվեարկությամբ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի բարձր պաշտոնն զբաղեցրած արցախցին կարող էր այնքան անպատիվ խոնարհվել նույն այն թշնամու առաջ, որը ժամանակին ծնկաչոք խոնարհումով էր ընդունել իր մարտիրոսված եղբոր կերտած հերոսական հաղթանակը...

 

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան

Դիտվել է 295556անգամ
Վերջին լուրեր