Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Նոյեմբեր / 2020 : 17-06

 «Ա՛յս ղեկավարը, ա՛յս քաղաքական գործիչն իրավունք չունի նման բան ասելու». Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետն ասում է՝ ստորագրեի, դարձյալ կասեին «Նիկոլ դավաճան»: Բնականաբար, կասեին: Բայց մի՞թե այն, թե «ինչ կասեին» ավելի կարևոր է, քան մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը և ընդհանրապես այս ամբողջ ազգային աղետը: Սա մտածողություն է. վարկանիշը, PR-ը շատ ավելի է կարևորվում, քան իրական արդյունքը: Եվ երկրորդ՝ Փաշինյանն ասում է՝ եկեք պայքարենք իրար հետ հանուն նպատակների, ոչ թե իրար դեմ:

Տեսականորեն ճիշտ է, բայց ա՛յս ղեկավարը, ա՛յս քաղաքական գործիչն իրավունք չունի նման բան ասելու, որովհետև 2,5 տարի իր հիստերիկ, ճղճղան, մերժելի բառապաշարով համեմված ելույթներով, իր թիմի, ինչպես նաև ֆեյքերի և զոմբիների գործունեությամբ զանգվածային պսիխոզ, ատելություն էր բորբոքում, մարդկանց լարում էր իրար դեմ, պառակտում էր հասարակությունը: Հիմա ինչ-որ կոչերով կամ կախարդական փայտիկով չի կարող հասարակությունը միասնանա»:

Դիտվել է 66991անգամ
Վերջին լուրեր