01 / Ապրիլ / 2020 : 15-50

Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել

Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները՝ հանրակրթական բոլոր հաստատությունները, այդ թվում՝ մասնավոր, փակ կլինեն մինչև ապրիլի 27-ը։ Տեղեկանքում նշվում է, որ «Չնայած այն փաստին, որ որոշ կրթական հաստատություններ անցել են հեռավար ուսուցման, այդուհանդերձ այն չունի այն արդյունավետությունը, ինչ ավանդական ուսուցումը»։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ նախարարը որոշում է կայացրել կրճատել ամառային արձակուրդները։ Ըստ հրապարված տեղեկանքի՝ հունիս-հուլիս ամիսները չեն լինի արձակուրդային, այդպիսով բոլորը կկարողանան վերականգնել կորցրած դասաժամերը և հնարավորություն կունենան հանձնել քննություններն ըստ տարվա ծրագրի։ Սա ենթադրում է, որ այս տարի ամառային արձակուրդները կլինեն օգոստոսի 1-31-ը ներառյալ։ Տեղեկացվում է նաև, որ հանրապետության բոլոր հանրակրթական, այդ թվում մասնավոր դպրոցների տնօրենները տեղեկացված են նախարարի որոշմանը։

Մենք փորձեցինք դպրոցների տնօրեններից ճշտել, թե արդյոք նման շրջաբերական ստացել են։ Պարզվեց՝ տնօրենները նման որոշման առհասարակ ծանոթ չեն։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակի ԺՊ Օֆելյա Կամավոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նման շրջաբերական կամ որոշում չկա։ «Սա պարզապես ապրիմելյան կատակ է։ Կատակը՝ կատակ, բայց սա փաստաթուղթ կեղծել է և կարող է քրեական հետևանքներ ունենալ»,-ասաց Կամավոսյանը։

Դիտվել է 2355անգամ
Վերջին լուրեր