30 / Նոյեմբեր / 2020 : 08-56

Եթե որևէ ղեկավար որևիցե հարցում մեղադրում է ժողովրդին, էդ անձը ղեկավար լինելու իրավունք չունի. Միշո

Ռեփեր Միշոն Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին և գրել. «Որևէ ժամանակաշրջանում, որևէ երկրի, որևէ ղեկավար, որևիցե հարցում, եթե մեղադրում ա ժողովրդին, էդ անձը ղեկավար լինելու իրավունք ուղղակի չունի։ Էդ նույնն ա, որ շախմատ խաղացողը մեղադրի քարերին»։

Մեկնաբանությունների դաշտում Միշոն հավելում է արել իր գրառմանը՝ նշելով. «Մեկ էլ հավելեմ. (ոչ անպայման Հայերի մասին) Ժողովուրդը (մեծ մասը) կարա լինի տգետ, կարա լինի վաճառվող, կարա լինի վախկոտ, էդ ամեն ինչն էլ իրենց պատճառները ունեն, բայց ղեկավարը պիտի ժողովրդին լավ ճանաչի ու ճիշտ քայլերով ուղղորդի դեպի ճիշտը»։

Դիտվել է 45280անգամ
Վերջին լուրեր