30 / Նոյեմբեր / 2020 : 12-36

 Այսօր կասետային ռումբի հերթական պայթյունը տեղի կունենա Ստեփանակերտում՝ ժամը 12:30-ին

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր կասետային ռումբի հերթական պայթյունը տեղի կունենա Ստեփանակերտում՝ ժամը 12:30-ին:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած զինատեսակ հայտնաբերելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ, խնդրում ենք ձեռք չտալ:
Անմիջապես զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 կարճ հեռախոսահամարներով»,-նշված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

Դիտվել է 9996անգամ
Վերջին լուրեր