30 / Նոյեմբեր / 2020 : 17-08

Բերձորի կարգավիճակը դեռ որոշված չէ. Պեգով

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Բերձորում է. այնտեղ են տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի տարբեր ստորաբաժանումները։

«Գլխավոր հարցը՝ կմնա՞ն արդյոք տեղացիներն այստեղ։ Քաղաքն առաջվա նման կմնա՞ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ թե ոչ, որովհետև այստեղով՝ Լաչինով է անցնելու այն 5 կմ–անոց միջանցը, որի մասին գրված է եռակողմ համաձայնագրում, թե այն կանցնի

Ադրբեջանի տիրապետության տակ»։

Ըստ Պեգովի՝ այս մասին կարծիքները տարբեր են։ Տեղի իշխանություններից իմացել են, որ ստացել են միանշանակ ազդակներ՝ բնակիչները կարող են մնալ Բերձորում, նրանց անվտանգությունը ապահովված կլինի։ Մյուս կողմից՝ զինվորականներն ասում են, որ հնարավոր է՝ բնակիչները հեռանան մինչև 18.00-ն։

Դիտվել է 22001անգամ
Վերջին լուրեր