Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Դեկտեմբեր / 2020 : 14-40

 Պուտինի խոսնակը չի մեկնաբանել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ միջանցք ստեղծելու գաղափարի մասին Ալիեւի խոսքերը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջեւանն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող միջանցքի ստեղծման գաղափարին: Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ առաջնորդները քննարկում են տրանսպորտային հաղորդակցության թեման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կոնկրետ այդ թեման առանց մեկնաբանությունների կթողնեմ»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

«Միայն հիշեցնեմ, որ մեկ կամ երկու շաբաթ առաջ մենք Պուտինի եւ Ալիեւի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում խոսել ենք այն մասին, որ պետությունների ղեկավարներն այլ խնդիրներից բացի քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման եւ զարգացման հարցերը»,-նշել է նա: Նրա խոսքով՝ «տրանսպորտային հաղորդակցությունների թեման օրակարգում է եւ քննարկվում է առաջնորդների կողմից»: 

 

Առնչվող հրապարակումները

Ալիևն առաջարկել է միջանցք ստեղծել, որով Նախիջևանը կմիանա Ադրբեջանի հարավային մասին 

Ալիևը Պուտինին ասել է,որ Բերձորը նույնպես պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության ներքո 

Դիտվել է 15589անգամ
Վերջին լուրեր