Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Դեկտեմբեր / 2020 : 19-16

Լավրովը Ղարաբաղում զոհվածների դիերի և գերիների փոխանակման գործընթացի մասին  

Մոսկվան չի կարծում, որ Ղարաբաղում զոհվածների դիերի և գերիների փոխանակման գործընթացը միտումնավոր ձգձգվում է։ Այս մասին  հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ռիա Նովոստին։

«Դժվար է խոսել այս գործընթացում ինչ-որ  միտումնավոր հետաձգելու  քայլերի մասին: Մենք դա չենք տեսնում, բայց փաստ է , որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք այժմ, հուսով եմ, ավելի արագ կլուծվեն», – ասել է Լավրովը ՀԱՊԿ արտգործնախարարների առցանց հանդիպման արդյունքների մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է  ՝ «հաշվի առնելով ռելիեֆը և թե  ռազմական գործողությունները ինչպես զարգացան և կրակի դադարեցումից հետո անմիջապես շատ դժվար էր լուծել այդ հարցերը, հատկապես  անհետ կորած համարվողների հստակ ցուցակների բացակայության պայմաններում»:

«Հուսանք, որ միջազգային կառույցի (ԿԽՄԿ) մասնագետների ներգրավմամբ ամեն ինչ ավելի արագ կընթանա: Մեր խաղաղապահները, հնարավորության սահմաններում, իհարկե, կօգնեն», – հավելել է Լավրովը ։

Դիտվել է 75198անգամ
Վերջին լուրեր