Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Դեկտեմբեր / 2020 : 21-53

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը լինելու է Ադրբեջանի տարածքում. Կոնաշենկով

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և շահագործման կարգին և ընդգծել, որ այն գտնվելու է Ադրբեջանի տարածքում:

«Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև 2020-ի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և շահագործման կարգի վերաբերյալ: Կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում: Միասնական կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը լինելու է հավասար»,- ասել է Կոնաշենկովը:

Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 17376անգամ
Վերջին լուրեր