02 / Դեկտեմբեր / 2020 : 13-36

Արայիկ Հարությունյանը՝ Վիտալի Բալասանյանին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին

Հարգելի ՛ հայրենակիցներ

Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ստեղծված իրավիճակի հաղթահարմանը և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտրանք չկա, ուստի, հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության, պետք է գործադրենք բոլոր ջանքերը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Դիտվել է 15627անգամ
Վերջին լուրեր