Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Դեկտեմբեր / 2020 : 14-32

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝  այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նույն օրը, նախագահի մեկ այլ հրամանագրով, Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։

Հանրապետության նախագահն այդ առթիվ ընդունել է Մանե Թանդիլյանին և նախանշել ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվելիք ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև նորանշանակ նախարարին ցուցաբերած պատրաստակամության և հետպատերազմական ծանր ժամակաշրջանում՝ աշխատանքի առաջարկն ընդունելու համար:

Դիտվել է 6421անգամ
Վերջին լուրեր