Պուտինը ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ երկրներին կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին

Ռուսաստանը շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ԱՊՀ-ի բոլոր գործընկերների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղում բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերմամբ: Այս մասին ՀԱՊԿ խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ռուսական կողմը, համաձայնեցնելով Երևանի և Բաքվի հետ, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով: Բնականաբար, մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր բոլոր գործընկերների մարդասիրական ջանքերի ներգրավմամբ: Մենք նաև քննարկում ենք միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները»,-ասել է ՌԴ նախագահը: