Տեսնես Փաշինյանն ում և ինչ է խոստացել, որ կողքից անընդհատ խրախուսում են, մեջքին տմտմցնում, շոյում, բայց անընդհատ շեշտում, որ ստանձնած պարտավորությունները պետք է ավարտին հասցնել. Տիգրան Աբրահամյան

Տեսնես Փաշինյանն ում և ինչ է խոստացել, որ կողքից անընդհատ խրախուսում են, մեջքին տմտմցնում, շոյում, բայց անընդհատ շեշտում, որ ստանձնած պարտավորությունները պետք է ավարտին հասցնել,- այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
«Չնայած այնպիսի կարգավիճակում է արդեն, որ ինչ էլ ասեն լուռ կատարելու է՝ ճարն ինչ։ Հարցն այն է, որ ինչ էլ լինում է, ցավոք, բացառապես հայության շահերի դեմ է լինում և դեռ չգիտենք, թե էլ ինչ է խոստացել վարչապետի աթոռին կառչածն ու դա մեր ժողովրդի համար ինչ գին կունենա»,-գրել է փորձագետը: