6 զինծառայող բուժվել է կորոնավիրուսից և վերադարձել է ծառայության
Այս պահին Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր զինծառայող չկա, արհեստական չնշառական սարքին միացված զինծառայողներ ևս չկան, մեկուսացվածների ու ինքնամեկուսացվածների քանակը նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել, բուժվողների թիվն էլ չեմ հրապարակի: Կարող եմ միայն հավաստիացնել, որ այդ թիվը չնչին է:
Կարող եմ նաև ուրախացնել, որ ունենք բուժումն ավարտած ու զինծառայության վերադարձած զինծառայողներ: Քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Օհանյանը հավելեց, որ այսօր առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ 6 զինծառայող ավարտել է բուժումը և դուրս է գրվել հետագա զինծառայությունը շարունակելու համար: