Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2020 : 16-51

Զորամասերից մեկի ճաշարանում աշխատող անձնակազմը մեկուսացվել է

 


Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ զորամասերից մեկի աշխատակիցները մեկուսացվել են կորոնավիրուսի կասկածով:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը հայտարարեց, որ աուտսորսինգ իրականացնող կազմակերպություններից մեկի աշխատակիցը, ով գրանցված է եղել որպես աման լվացող, ունեցել է նման խնդիր:

Նա ջերմության օրը տեղեկացրել է իր գործատուին, ինչի արդյունքում նրան հրահանգավորել են աշխատանքի չներկայանալ, ամբողջ շրջանակը, որը սնունդ է մատակարարել, բոլորը մեկուսացվել են, որևիցե մեկն այդ օրվանից ներգրավված չի եղել աշխատանքի մեջ, ողջ կազմը փոխվել է:

Նշված անձինք մեկուսացված են, կազմակերպությունը հետևում է վերջիններիս առողջական վիճակին: Եթե անհրաժեշտություն լինի, թեստավորում կլինի:

Օհանյանը նաև ասաց, որ նշված անձը որևիցե առնչություն չի ունեցել զինծառայողների հետ, նա բացառապես զբաղված է եղել աման լվանալով:

Դիտվել է 5566անգամ
Վերջին լուրեր