Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Դեկտեմբեր / 2020 : 17-15

 Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ. Պեսկով

Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել էր Անվտանգության խորհրդի բանաձևերով, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս տարածքի պատկանելիությունը որոշվել է Անվտանգության խորհրդի համապատասխան հին բանաձևերով: Այս ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Փաստացի, ոչ մի երկիր չի փոխել դիրքորոշումը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմից հետո փոխվե՞լ է Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

«Եվ նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այդ մասին», - հիշեցրել է Կրեմլի խոսնակը:

Դիտվել է 13020անգամ
Վերջին լուրեր