05 / Դեկտեմբեր / 2020 : 09-26

«Լսեցի, որ բժիշկն ասեց ուշ է, տեղափոխեք զոհվածների հետ, այդ ժամանակ գոռացի՝ ես սաղ եմ». Սեյրան Սողոյան (տեսանյութ)

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Սեյրանը 20 տարեկան է, ժամկետային զինվորական ծառայության ավարտին 3 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը: Որպես վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր մասնակցել է Ջաբրայիլի ամենաթեժ մարտերին:

Զինակից վիրավոր ընկերների կյանքը փրկելուց, կրակի տակից հանելուց հետո վերադարձել է մարտադաշտ և ինքն էլ վիրավորվել:
Այժմ տղան վերականգնվում է Զինվորի տանը:

Սեյրանի պատմությունը, կարծես, գեղարվեստական գրքից հատված լինի: Տղան ինքը վիրավորումից հետո իր հետ կատարվածները հրաշք է համարում:

Մանրամասները տեսանյութում։

Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոն

Դիտվել է 410931անգամ
Վերջին լուրեր