07 / Դեկտեմբեր / 2020 : 11-28

Դեռ 15 օր առաջ իմացա, որ Երևանի ռեստորաններում ամանորին էլ տեղ չկա, քանի օր է քաղաքի ակումբներում տեղ չկա՝ մարդիկ զվարճանում են․ Մանե Գրիգորյան

 Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չէի ուզում խոսել էս թեմայով, բայց լուրջ չեմ հասկանում էլի։

Դեռ 15 օր առաջ իմացա, որ Երևանի ռեստորաններում ամանորին էլ տեղ չկա, հետո հանրությունը սկսեց քննադատել հրապարակներում տոնածառեր չտեղադրելու որոշումը, մի քանի օր է քաղաքի ակումբներում տեղ չկա՝ մարդիկ զվարճանում են...

Ցուցակը իրականում երկարա, բայց իմ գիտակցության մեջ չի տեղավորվում այս կարգի զվարճանքի սիրտ ունեցող մարդկանց տեսակը։

Ինչն է՞ այդքան զվարճալի, զոհերի, անհետ կորածների, վիրավորների թիվը, թե՞ անտուն մարդիկ կամ պատերազմի արդյունքը։

Հ.Գ. Երեխաների համար ամանորյա տրամադրություն տանը ստեղծեք, տարեք սահադաշտ, ներկայացումներ, բայց հարգեք հազարավոր մարդկանց վիշտը, թեև սա բոլորի ցավը պիտի լիներ...»։

Դիտվել է 67901անգամ
Վերջին լուրեր