Հայաստանը շարունակում է գործել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման տեսանկյունից. ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: Հայաստանը գործել է և շարունակում է գործել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման տեսակետից: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը՝ Ռուսաստանի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումը պետք է ձեռք բերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների միջոցով: