Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Դեկտեմբեր / 2020 : 18-57

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ 

Կողմերն անդրադարձան ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: 

Քննարկվեցին այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ Կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումները: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրեց ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին:

Դիտվել է 5460անգամ
Վերջին լուրեր