07 / Դեկտեմբեր / 2020 : 20-59

Հայաստանի սահմանները GPS-ով գծելու խայտառակ գործընթացը շարունակվում է, կառավարությունը դրսևորում է բացարձակ անգործություն. Իրավաբան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետության սահմանները GPS-ով գծելու խայտառակ գործընթացը շարունակվում է։ ՀՀ կառավարությունը դրսևորում է բացարձակ անգործություն։ Երևի թե ուզում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ չունենալ որևէ խնդիր և կառուցել բարեկեցիկ ապագա, դրա համար ոչ մի բանին չեն ընդդիմանում։

Այս իրավիճակում հիշում եմ սերբերի հետ կապված հայտնի ասացվածքը, որը մոտավորապես այսպես էր հնչում`

Սերբերին ասեցին` թողեք Սլովենիան, Խորվաթիան անկախանան, առևտուր կսկսի, լավ կապրեք։ Սերբերն արեցին, բայց ոչինչ չփոխվեց։

Հետո սերբերին ասեցին` թողեք Խորվաթիան Սերբական Կրաինան գրավի, առևտուր կսկսի, լավ կապրեք։ Սերբերն արեցին, բայց ոչինչ չփոխվեց։

Հետո սերբերին ասեցին` թողեք Բոսնիան անկախանա, առևտուր կսկսի, լավ կապրեք։ Սերբերն արեցին, բայց ոչինչ չփոխվեց։

Հետո սերբերին ասեցին` թողեք Կոսովոն անկախանա, առևտուր կսկսի, լավ կապրեք։ Սերբերն արեցին, բայց ոչինչ չփոխվեց»։

Դիտվել է 10917անգամ
Վերջին լուրեր