Գերեվարվածներին վերադարձնելն ու դիերը հակամարտության գոտիներից հանելը հիմնական անելիքներն են. Արցախի նախագահ
Հարգելի ՛ հայրենակիցներ
ԱՀ ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել:
Քննարկել ենք ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ մեր հիմնական խնդիրն ու անելիքը:
Այս օրերին մեր բոլոր ջանքները գործադրվում են առավելապես այդ ուղղությամբ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան