Ռուսաստանը կարգելի Ադրբեջանից խնձորի եւ լոլիկի ներկրումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը բազմիցս տեղեկացրել է Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալությանը՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մատակարարվող կարգավորվող արտադրանքներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված դեպքերի մասին:
Բուսասանիտարական բարեկեցությունը պահպանելու, Ռուսաստանի Դաշնության տարածքում վնասատուների ներկրումն ու տարածումը կանխելու համար, «Ռոսսելխոզնադզորը» ստիպված է արգելել ադրբեջանական ծագմամբ լոլիկի և խնձորի ներկրումը Ռուսաստան 2020 թվականի դեկտեմբերի 10-ից:
«Միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման 17 դեպք՝ հարավամերիկյան լոլիկի ցեց եւ արեւելյան ցեց՝ պտղաբանջարեղենի արտադրանքում (լոլիկ, խնձոր)»,- ասված է հաղորդագրության մեջ: