09 / Դեկտեմբեր / 2020 : 14-53

Քարվաճառի ուղղությամբ ականազերծման սխալ աշխատանքների պատճառով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Banak.info ռազմական մասնագիտացված կայքի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ հայ զինծառայողները Քարվաճառի ուղղությամբ արձանագրել են ադրբեջանական կողմի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը: Տեսանյութում մասնավորապես երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մաքրում ձյունը, որպեսզի սակրավորը կատարի ականազերծման աշխատանքներ, փոխարենը հակառակն անելուն: Սխալ աշխատանքների պատճառով՝ ականների պայթման հետևանքով, ադրբեջանցի 2 զինծառայող է մահանում, ևս 1-ը՝ վիրավորվում և կորցնում են ինժեներական 1 տեխնիկա։

Տեսանյութը՝ ստորև։

Դիտվել է 133133անգամ
Վերջին լուրեր