09 / Դեկտեմբեր / 2020 : 20-52

Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ, այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը  հաստատել էր տեղեկությունը, որ առաջիկա ժամերի ընթացքում մի քանի հայ ռազմագերիներ կտեղափոխվեն Հայաստան:

 

Առաջիկա ժամերի ընթացքում մի քանի հայ ռազմագերիներ կտեղափոխվեն Հայաստան․ Գևորգ Ալթունյան 

Դիտվել է 64065անգամ
Վերջին լուրեր