09 / Դեկտեմբեր / 2020 : 22-10

Վերջին 3 օրերին դեպի Ջաբրայիլ տանող ճանապարհից դուրս է բերվել 134 զինծառայողի մարմին` տեսանյութ

Հրադադարի հաստատումից հետո Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին։

Այս մասին հայտնում է «Զինուժ մեդիա»-ն։ Դեկտեմբերի 6-ից 8-ը դեպի Ջաբրաիլ տանող ճանապարհից, Կարախանբեյլի (Ղարղաբազար), Վանք, Հադրութ, Հորադիզ, Լաչին-Կուբաթլու (Սարատակ), Մադաղիս, Դուլ-դուլ, Այգեհովիտ բնակավայրերից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 134 զինծառայողի մարմին։ Հայ զինծառայողների մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են: 

Ավելի մանրամասն Զինուժ մեդիայի տեսանյութում։

Դիտվել է 284729անգամ
Վերջին լուրեր