Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Դեկտեմբեր / 2020 : 18-03

Զախարովան  Ալիևի և Էրդողանի ռազմատենչ հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղի թեմայից: Ռուս դիվանագետը մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաքում զորահանդեսի ժամանակ Ալիևի ու Էրդողանի հայատյաց  ու ռազմաշունչ հայտարարություններին:

«Տարածաշրջանում բարդ իրավիճակ է, շատ ջանքեր են կենտրոնացվել, որպեսզի խաղաղություն հաստատվի, դադարեցվեն ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և սկսել փախստականներին վերադարձնելու, ենթակառուցվածքների վերականգնման բարդ գործընթացը, ստեղծվի այդ տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը բնականոն հուն վերադարձնելու պայմաններ ու նախադրյալներ: Աշխատանքը շատ բարդ է:

Մենք ելնում են նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Շատ ջանք է գործադրվել, շատ ուժ է կիրառվել այդ գործընթացում, և, եկեք հիշենք, որ շատ կյանք է տրվել այդ ամենի համար: Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է ջնջի այդ ամենը»,- ասել է Զախարովան  դեկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

 

Դիտվել է 139380անգամ
Վերջին լուրեր