Դեկտեմբերի 11-ի աստղագուշակ
Խոյ
Եթե սիրելիի հետ հարաբերությունները վատանան, կրակը չթեժացնեք, ավելի լավ է ոչինչ չձեռնարկեք, ամեն ինչ իքնաբերաբար կհանդարտվի:
Ցուլ
Աջ ու ձախ խոստումներ մի շռայլեք, քանի որ հնարավոր է չկարողանանք կատարել ու ամոթով մնաք: Արեք այն, ինչ ձեր ուժերի ներածին չափով է:
Երկվորյակ
Այսօր հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Հնարավոր է երեկոյան զբոսանք ընկերների հետ, որի ընթացքում կհանդիպեք հին ընկերոջ, որը մինչև հիմա ձեր հանդեպ անտարբեր չէ:
Խեցգետին
Այսօր ձեզ մի տեսակ ծույլ կզգաք, ոչինչ անելու տրամադրված չեք լինի: Մի հակառակվեք ինքներդ ձեզ ու հանգստացեք, դուք դրան արժանի եք:
Առյուծ
Դժվարությունները, որոնք կունենաք անձնական կյանքում, կարտացոլվեն նաև աշխատանքում: Դուք հնարավոր է մի փոքր թերանաք գործում:
Կույս
Մի վախեցեք դժվարություններից, որոնք ձեզ սպասում են հետագայում: Դուք ի զորու եք հաղթահարել դրանք բոլորը:
Կշեռք
Կյանքի սովորական ռիթմը կխախտի ինչ-որ հաճելի իրադարձություն՝ կապված ձեր անձնական կյանքի հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների:
Կարիճ
Աշխատավայրում ամեն ինչ իդեալական է, ինչը չես ասի անձնական կյանքի հետ կապված: Որոշ անախորժություններ են սպասվում:
Աղեղնավոր
Աշխատավայրում այսօր դուք ուղղակի կփայլեք, դուք ձեզ լավագույն լույսի ներքո կցուցադրեք, ղեկավարությունը դա կգնահատի:
Այծեղջյուր
Այսօր մի փոքր լարված օր է սպասվում, ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես պլանավորել եք, բայց մի սրտնեղեք, դա ժամանակի հարց է:
Ջրհոս
Ընկերների հետ հաճելի հանդիպում կանցկացնեք, նրանց վաղուց չեք տեսել ու շատ եք կարոտել:
Ձկներ
Այսօր փորձեք ինտրիգների մեջ չներքաշվել, դուք ազնիվ եք, պատմության վերջում մեղավորը հենց դուք դուրս կգաք: