Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Դեկտեմբեր / 2020 : 11-46

Բաքվում կայացած շքերթն ինքնին առաջին պանթուրքական միջոցառումն էր 1918 թվականից ի վեր․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաքվում կայացած շքերթի ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը ներկայացրել են իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների «ճանապարհային քարտեզ»-ը:

Շքերթը փաստացի դարձել էր որոշակի աշխարհաքաղաքական ծրագրի անոնս, աշխարհին այդ ծրագրի պաշտոնական ներկայացում: Շքերթն ինքնին առաջին պանթուրքական միջոցառումն էր 1918 թվականից ի վեր:

Դժբախտաբար, Հայաստանի քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ չեն հասկանում խնդրի ողջ լրջությունը և ասում են, որ պետք է կարգավորել հարաբերությունները «հաղթած կողմի հետ»՝ չհասկանալով իսկ ի՞նչ է ցանկանում հաղթած կողմը, ի՞նչ պայմաններով է նա համաձայն կարգավորել հարաբերությունները»։

Դիտվել է 10368անգամ
Վերջին լուրեր