14 / Դեկտեմբեր / 2020 : 11-30

Առանց շատ-շատ արժեքների Հայաստանը կարող է ապրել, բայց առանց Արցախի՝ Հայաստանն անօդ տարածություն է

Անտերության ուրվականն, ասես, թափառում է այսօրվա Հայոց աշխարհով մեկ: Ամենուր անորոշություն է և հուսահատ տրամադրությունների խառնաշփոթ: Իշխանություններից լքված մարդիկ շարունակ սպասում են ինչ-որ հրաշքի... Հրաշք, որը կբացի որոշակիության տանող, թեկուզ, մի փոքրիկ արահետ:

Բայց օրը տակավին սկսվում և ավարտվում է մարդկանց սպասումներին հակառակ: Առավել ծանր է նրանց վիճակը, ովքեր կորցրել են ոչ միայն որդի և հարազատ, այլև տուն ու տեղ... Նրանք այլևս անզոր են զսպելու այն ահավոր ցավը, որն օրնիբուն հետապնդում է նրանց...

Իրավիճակը փոխելու ելքը մեկն է՝ վերջապես ժողովրդով գիտակցել այն մարդու անկարողությունը, որն այսօր ներկայանում է որպես ազգի առաջնորդ, բայց եղել ու մնում է, թերևս, իմ կարծիքով, այդ ազգին գիտակցաբար կործանման տանող անուղղելի...

Հ. գ. -Առանց շատ-շատ արժեքների Հայաստանը կարող է ապրել, բայց առանց Արցախի՝ Հայաստանն անօդ տարածություն է: Մի մոռացեք, որ ապրելու համար շնչելը պարտադիր անհրաժեշտություն է...

Սենոր Հասրաթյան

Դիտվել է 8559անգամ
Վերջին լուրեր