Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք հայտնվելու մասին լուրերին:
«Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել, այսինքն՝ այն գծից ներս որտեղ կանգնած է մեր զորքը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
Տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Արցախի երկնքում թուրքական անօդաչու թռչող սարք է երևացել: