14 / Դեկտեմբեր / 2020 : 13-41

ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախում և Հայաստանում դեկտեմբերի 19-ից հայտարարել եռօրյա սուգ. Արայիկ Հարությունյան

Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»,-նշել է նա:

Դիտվել է 11264անգամ
Վերջին լուրեր