Հայկական կողմից 10 անձ է գերեվարվել. Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետեր

Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել։
Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։
Նշենք նաև, ՌԴ պաշտպանության նախարարությունը վերահաստատել է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը ռազմական գործողությունների դադարից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր առաջին անգամ խախտվել է: