Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Դեկտեմբեր / 2020 : 21-29

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շրջափակման մեջ ընկած հայ զինվորների կարգավիճակն անհայտ է

Հադրութի շրջանի  Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով  շրջափակման  մեջ է  հայտնվել  պաշտպանության բանակ զորակոչված 9  պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել  կապ հաստատել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ վերջին անգամ  կապ հաստատելու ժամանակ  պարզ է դարձել, որ նրանցից 1-ը վիրավոր է:

«Արցախում  ռուս խաղաղապահների հրամանատարությունը այսօր պետք ճշտի  նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի են ընկել,  թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք  աշխատանքներ են սկսել:   Ինչ-որ նորություն ունենալու դեպքում  հավելյալ կտեղեկացնենք»,-ասաց Հայկ Խանումյանը:

Դիտվել է 20084անգամ
Վերջին լուրեր