Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Դեկտեմբեր / 2020 : 09-03

Ռուսաստանի ՊՆ կողմից դեկտեմբերի 14-ին հրապարակված քարտեզում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում այլևս ընդգրկված չէ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը

Արցախում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ կողմից դեկտեմբերի 14-ին հրապարակված քարտեզում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում այլևս ընդգրկված չէ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը։ Այս մասին հայտնում է Razm.info-ն` թելեգրամյան իր ալիքում հրապարակելով նաև դեկտեմբերի 14-ի դրությամբ ՌԴ ՊՆ կայքում տեղադրված քարտեզը:

Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի այդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո, երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հրապարակված քարտեզում ավելացվել էին նաև Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը։

Դիտվել է 66302անգամ
Վերջին լուրեր