Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Դեկտեմբեր / 2020 : 09-49

Ռուստամ Մուրադով. Ադրբեջանին հանձնվել է 12 մարդ, Հայաստանին՝ 44

Ադրբեջանի իրավասու մարմիններին հանձնվել է 12 մարդ: Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հաղորդում է «Sputnik-Արմենիան»:

«Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից 2020թ .նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները»,- ասել է Մուրադովը:

Նրա խոսքով՝ արդյունքում իր անձնական վերահսկողության տակ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով 12 մարդ տեղափոխվել է Բաքու եւ հանձնվել ադրբեջանական իրավասու մարմինների ներկայացուցիչներին: Ադրբեջանական կողմը 44 մարդ է վերադարձրել հայկական կողմին:

Դիտվել է 15303անգամ
Վերջին լուրեր