15 / Դեկտեմբեր / 2020 : 10-23

Հրապարակվել են հայ գերիների՝ Հայաստան վերադառնալու կադրերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել եմ ռազմական և քաղաքացիական 44 գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:

Կարճատև հանդիպում եմ ունեցել տուն վերադարձած մեր հայրենակիցների հետ, ընդգծել, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել եմ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն:

Վերահաստատում եմ, որ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը»:

տեսանյութը այստեղ

Դիտվել է 15118անգամ
Վերջին լուրեր