Պուտինը շնորհավորել է Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Պուտինը հաջողություն է մաղթել քաղաքական գործչին եւ համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն, չնայած տարաձայնություններին, կարող են նպաստել բազմաթիվ խնդիրների լուծմանը:
«Իմ կողմից ես պատրաստ եմ Ձեզ հետ փոխգործակցության եւ շփումների»,- շեշտել է Պուտինը:
Բայդենը նախօրեին ստացել էր ընտրիչների 306 ձայն, գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 232 ձայն: Նոյեմբերի սկզբին անցկացված ընտրությունների հենց այսպիսի արդյունք էին լրատվամիջոցները կանխատեսում մի քանի շաբաթ շարունակ: