Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձինք կգտվեն բժիշկների հսկողության տակ. ԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը:
Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտվեն բժիշկների հսկողության տակ:
Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, գործընթացը գտնվում է նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերհասկողության ներքո: