Հիրավի, ծանր կորուստ է բոլորիս համար. Պատերազմի դաժան օրերին, Հադրութում՝ իր տանը, թշնամու կողմից խոշտանգվել է աստվածաբան, նարեկագետ Վահրամ Լալայանը
Պատերազմի դաժան օրերին, Հադրութում՝ իր տանը, թշնամու կողմից խոշտանգվել է մեր գործընկեր, աստվածաբան, նարեկագետ, պ.գ.թ. Վահրամ Լալայանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգոր Նարեկացի համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանը:
«Պատերազմի դաժան օրերին, Հադրութում՝ իր տանը, թշնամու կողմից խոշտանգվել է մեր գործընկեր, աստվածաբան, նարեկագետ, պ.գ.թ. Վահրամ Լալայանը։ Նա ղեկավարում էր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Պատմության ամբիոնը։ Հիրավի, ծանր կորուստ է բոլորիս համար։ Նա մեծ հայրենասեր էր, բարձրակարգ մասնագետ, ազնվագույն Մարդ, գաղափարական հայ...
Վահրամ Լալայանը արցախյան առաջին պատերազմի հաշմանդամ էր։
Հազար ափսոս, խոնարհումս»,- գրել է նա: