Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Դեկտեմբեր / 2020 : 11-32

Ադրբեջանցիներն ասում են, որ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել․ կբացատրե՞ք՝ ի՞նչ է կատարվում․ Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տելեգրամի ալիքներից մեկով նոր լուսանկար, տեսանյութ է հրապարակվել, որում հայկական համազգեստով զինծառայողներ են։

Ադրբեջանցիներն ասում են, որ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել։ Մեկ այլ կետով նշվում է, որ գերեվարվածների թիվը 160 է։

Կրկին դիմում եմ ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարներին, ԱԱԾ տնօրեններին։ Կբացատրե՞ք՝ ի՞նչ է կատարվում, կպարզաբանե՞ք մեր շուրջ ստեղված իրադրությունը։

Իրար վրա չգցեք։ Եթե դրա միակ պատասխանատուն Նիկոլն է, Արայիկն է՝ ասեք, հակառակ դեպքում ծանր պատասխանատվության տակ եք մտնելու։

Որևէ մեկը կբացատրի՞, թե ինչու եք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված տարածքները շարունակում հանձնել»։

Դիտվել է 26415անգամ
Վերջին լուրեր