16 / Դեկտեմբեր / 2020 : 18-23

Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ՝ Մուրադովի հետ հանդիպման

Գյուրմրի–Երևան ճանապարհն արդեն բաց է։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու Շիրակի ոստիկանապետը հանդիպել են գերեվարված տղաների հարազատների հետ և տեղեկացրել, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ` Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման։

«Բարձր մակարդակով բանակցություններ են լինելու, ու որ պահին ունեցանք տեղեկություն ձեր հարազատների մասին, ձեզ կտեղեկացնենք»,- Խծաբերդում գերեվարված զինվորականների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշել է մարզպետը։

Դիտվել է 18267անգամ
Վերջին լուրեր