Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Դեկտեմբեր / 2020 : 21-12

ՌԴ ՊՆ-ն հերքել է Նիկոլ Փաշինյանի տեղեկատվությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների ստորաբաժանումները շրջափակելու մասին

Տեղեկատվությունը, որ կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղում շրջափակել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումներին, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ռուս խաղաղապահները գտնվում են ադրբեջանական զորքերի շրջափակման մեջ Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի տարածքում:

«Տեղեկատվությունը, որ, իբրեւ, կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղում շրջափակել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումներին, իրականությանը չի համապատասխանում»,-նշել են ռազմական գերատեսչությունում:

Դիտվել է 43533անգամ
Վերջին լուրեր