Ովքե՞ր են ամենից հաճախ օրգազմ ապրում

Պարզվում է` հետերոսեքսուալ կանայք ամենաերջանիկն են: Գիտնականներն ասում են` նրանք բոլորից հաճախ են օրգազմ ունենում:
52 հազար 600 ամերիկացիների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հետերոսեքսուալ կանայք ավելի հաճախ են օրգազմ ունենում, քան լեսբուհիները, բիսեքսուալները, համասեռամոլ և հետերոսեքսուալ տղամարդիկ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Archives of Sexual Behaviour ամսագրում:
Գիտնականները փորձել են հասկանալ, որքան հաճախ են վերը նշված խմբերի ներկայացուցիչները օրգազմ ապրում, անկախ սեռից և սեքսուալ կողմնորոշվածությունից:
- 65% հետերոսեքսուալ կանայք
- 66% բիսեքսուալ կանայք
- 86% լեսբուհիները
- 95% հետերոսեքսուալ տղամարդիկ

Հետազոտողները նշում են, որ բացի հետերոսեքսուալ տղամարդկանցից, մյուսների մոտ օրգազմը կապված է հաճախակի օրալ սեքսով զբաղվելու հետ: Գիտնականների կարծիքով, օրգազմի հաճախականությւոնների միջև լուրջ տարբերությունները կարող են բացատրվել սոցիալական և էվոլյուցիոն տեսանկյունից:
Օրինակ, որոշ մշակույթներում ամոթ է համարվում, եթե կինը բարձրաձայնում է իր սեքսուալ ցանկությունների մասին: Շատ տղամարդիկ վստահ են, որ իրենց զուգընկերուհին կարող է օրգազմ ապրել միայն ավանդական սեքսի արդյունքում: Ինչ վերաբերվում է էվոլյուցիոն հեռանկարներին, ըստ գիտնականների, ի սկզբանե տղամարդկային և կանացի օրգազմը հետապնդում է տարբեր նպատակներ:

Տղամարդկային օրգազմում ամենակարևորը սերմնաժայթքումն է և սերնդի շարունակությունը: Կանացի օրգազմը հնարավորություն է տալիս հաստատելու երկարատև ռոմանտիկ կապ զուգընկերոջ հետ: