30 / Մարտ / 2020 : 18-57

Հայտնի է, թե որ դեպքերում է տղամարդը հրաժարվում սեքսից

Տամարդկանց մեկ երրորդը պատրաստ է սեքսից հրաժարվել հանուն գումարի: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում:

Ընդ որում, ինչպես իրենց զեկույցում նշել են սոցիոլոգները, հետերոսեքսուալ տղամարդիկ պատրաստ են սեքսից հրաժարվել ոչ միայն մեծ, այլև շարքային բրիտանացու շաբաթվա աշխատավարձի չափով գումարի համար։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները:

Հարցվածների գրեթե 20 %-ը խոստովանել է, որ պատրաստ է սեքսից հրաժարվել հանուն համեղ ուտելիքի, 10% -ը պատասխանել է, որ պատրաստ է սեքսից հրաժարվել, եթե երբեք ստիպված չլինի աշխատել, 3 %-ը պատրաստ է երբեք սեքսով չզբաղվել, եթե իր սիրած ֆուտբոլային ակումբը միշտ հաղթի:

Հարցված բրիտանացիների 7 %-ը հայտարարել է, որ սեքսից կհրաժարվի միայն վերը թվարկվածները միասին ստանալու դեպքում:

Միևնույն ժամանակ հարցվածների 30 %-ը նշել է, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարվել սեքսից:

Դիտվել է 47659անգամ
Վերջին լուրեր