Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2020 : 13-43

Արցախում կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց 3-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված քաղաքացիներ չկան:

Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Արցախի տեղեկատվական շտաբ

Դիտվել է 3442անգամ
Վերջին լուրեր